Print this page

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս երեք անձ ձերբակալվել են

By Հունիսի 05, 2025 75

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարը և ևս երեք անձ։

Այս մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Քրեական վարույթը առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացման դեպքերին։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24