Print this page

Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնենք. ԱԱԾ տնօրեն

By Հունիսի 04, 2025 215

Հանդիպումը տեղի է ունեցել, արդեն երկրորդ հանդիպումն է սա և հանդիպման ժամանակ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները և նմանատիպ բնույթի այլ հարցեր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով հարցին, թե  Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը ինչ է քննարկվել:

Աբազյանը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն:

«Հանդիպումը գնահատում եմ դրական: Ես գիտեմ, որ բոլորը սպասում են արդյունքների, մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ արդյունք կունենանք, բայց արդյունք ունենալու ուղղությամբ ամեն ինչ արվում է»,- ասաց նա

Հարցին՝ երբ կմտնեք Արցախ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, նա ասաց.

«Ես չբարձրաձայնեմ, թե երբ կմտնենք, բայց նախնական համաձայնություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24