Print this page

Կիևը ստիպված կլինի ստորագրել կապիտուլյացիան․ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան

By Մայիսի 24, 2025 52

Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի նրանով, որ Կիևը ստիպված կլինի ստորագրել կապիտուլյացիան։ Հակամարտության նման ելք է կանխատեսել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։

«Ոմանք ասում են, որ Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ։ Ոչ ՌԴ-ն կհաղթի և Ուկրաինան ստիպված կլինի անվերապահորեն հանձնվել», - ասել է նա։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի կողմից զիջումների անհրաժեշտության մասին խոսակցությունները ավելի ուժեղ կողմին թուլացնելու փորձեր են»: Ջոնսոնը հավելել է, որ Ուկրաինայի ներկայիս իրավիճակի համար պատասխանատու են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները, քանի որ առանց նրանց օգնության հակամարտությունն այդքան հեռու չէր գնա:

Rate this item
(0 votes)

Latest from Live24