Print this page

590 հազար դոլարի գողությունը կազմակերպել է Գոռ Թադեւոսյանը. սիլիկոնե դիմակ է օգտագործվել. Armlur

By Մայիսի 24, 2025 54

590 հազար դոլարի հափշտակությանը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունքը տվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ այս պահին ձերբակալված է 2 անձ, ձերբակալությունները այս պահին շարունակվում են։

Ավելին, այնպես են պլանավորել ենթադրյալ կանցագործները, որ անգամ իրենց բռնվելուց հետո իրավապահները հափշտակված գումարը չգտնեն, սակայն գումարի զգալի մասը հայտնաբերված է։

Օպերացիան իրականացրած Հակակոռունցիոն կոմիտեի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցները բացահայտել են, որ կոմիտեի շենք մտած անձը սիլիկոնե դիմակ է կրել ու այլ կերպար ստացել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24