Print this page

Վոլգոգրադում «Մայր Հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դի են հայտնաբերել

By Մայիսի 22, 2025 45

Վոլգոգրադում «Մայր Հայրենիքը կանչում է» հուշարձանի ներսում տղամարդու դի են հայտնաբերել, «ՌԻԱ Նովոստի»-ին են հայտնել արտակարգ իրավիճակների ծառայությունից։

V1.ru պորտալի տեղեկություններով, դին հայտնաբերվել է քանդակի գլխի հատվածում։ Մահացածը, ենթադրաբար, բուհերից մեկի ռեկտորն է եղել։ Նրա անունն ու աշխատանքի վայրը պորտալի նյութում չեն նշվում։

Քննչական կոմիտեի տարածքային մարմնից «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել են, որ տեղի ունեցածի փաստով ստուգում է իրականացվում։

Նախնական տվյալներով, տղամարդու մահը բռնի չի եղել, հաղորդում է «Կոմերսանտը»։

V1.ru-ն հաղորդում է, որ հուշարձանի շուրջ շրջափակում չկա։ «Մարդիկ հանգիստ զբոսնում են քանդակի ստորոտում։ Ներս տանող դուռը փակ է։ Քիչ առաջ հեռացել են ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգները»,- գրում է լրատվամիջոցը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24