Print this page

Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

By Մայիսի 22, 2025 41

Հունական Կրետե կղզու ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 74 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Independent պարբերականը նշում է, որ ցունամիի սպառնալիք է հայտարարվել։

Ցնցումները զգացվել են ամբողջ Էգեյան ծովում, այդ թվում՝ Թուրքիայի և Իսրայելի որոշ հատվածներում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24