Print this page

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

By Մայիսի 22, 2025 22

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում մայիսի 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ

Մայրաքաղաքում մայիսի 22-ի ցերեկը 27–29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։

Rate this item
(0 votes)

Latest from Live24