Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել
Մայիսի 22, 2025

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ։ Այս մասին գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է  ՌԻԱ «Նովոստին»։

Ավելի վաղ առավոտյան ABC-ն հայտնել էր, որ այնտեղ կրակոցներ են եղել, և որ զոհերը կարող էին լինել դիվանագիտական ​​​​ներկայացուցչության երկու անձ։

«Այսօր երեկոյան Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,-գրել է Նոեմը։

Լրատվամիջոցները փոխանցում  են, որ կասկածյալը՝ Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը, ձերբակալվել է։ Նա ձերբակալությունից հետո վանկարկել է «Ազատություն ազատ Պաղեստինին»: Ականատեսների խոսքով՝ նա վկա Է ձևացել՝ սպասելով ոստիկանության ժամանմանը։

Զոհերը երիտասարդ դիվանագետների զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակողը միայնակ է գործել և ակտիվ սպառնալիք այլևս չկա: Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հայտարարելով, որ հակասեմիտիզմն ու արմատականությունը տեղ չունեն ԱՄՆ-ում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար

Վոլգոգրադում «Մայր Հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դի են հայտնաբերել

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. Աննա Հակոբյան

1 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ավտովթար է եղել Գեղարքունիքում․ բախվել են ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն

Պուտինը Լավրովին ՌԴ բարձրագույն պարգև է շնորհել

Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանում

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել

Թուրքիայում ցունամիի նախազգուշացում է տրվել

Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել

Պայման ենք դնելու կnնյակագործների առաջ. Պապոյան

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը՝ 110,000 դոլար