Print this page

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

By Մայիսի 21, 2025 67

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն: 

Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

Rate this item
(0 votes)

Latest from Live24