Print this page

ԱՄՆ-ում քննարկվում է միլիոնավոր պաղեստինցիների՝ Լիբիայում վերաբնակեցնելու հարցը

By Մայիսի 17, 2025 18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Լիբիայում պաղեստինցիների վերաբնակեցման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Պաղեստինցիներին վերաբնակեցնելու դիմաց վարչակազմը կարող է Լիբիային վերադարձնել միլիարդավոր դոլարների միջոցներ, որոնք ԱՄՆ-ը սառեցրել էր ավելի քան տասը տարի առաջ», - ասվում է հոդվածում։

Հեռուստաալիքը հավելել է, որ այս գաղափարի շրջանակներում Գազայի հատվածից մինչև մեկ միլիոն պաղեստինցի բնակիչ կարող է վերաբնակեցվել Լիբիայում։ Լրագրողները նշել են, որ Վաշինգտոնն արդեն քննարկել է այս նախաձեռնությունը Տրիպոլիի հետ, բայց դեռևս վերջնական համաձայնության չի եկել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24