Ուշացումներ չկան. Վրաստանը հերքում է հայկական ալկոհոլի առաքումների վերաբերյալ խնդիրները
Մայիսի 17, 2025

Ուշացումներ չկան. Վրաստանը հերքում է հայկական ալկոհոլի առաքումների վերաբերյալ խնդիրները

Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։ Այս մասին ի պատասխան հայ արտադրողների բողոքի ալիքի` bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

Մայիսի 13-ին հայ ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։ Նրանք պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ենթարկվում է լաբորատոր փորձարկումների, ինչը պատճառ է դառնում հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների։

«Մաքսային հսկողության ընթացակարգերը կատարվում են սովորականի պես։ Տրանսպորտային միջոցների համար ուշացումներ չկան»,– հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումների հետ կապված խնդիրը լուծելու համար։

Հիշեցնենք` Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 2–ը հանդիպել էին ՀՀ–ում Վրաստանի դեսպանի հետ։

Գեորգի Շարբաշիձեն ասել էր, որ ցուցարարներին հուզող հարցով դիմել են Վրաստանին, այնտեղից խոստացել են, որ մոտ ժամանակներս պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դանիան Ուկրաինային ռազմական օգնության 26-րդ փաթեթը կտրամադրի

ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է առաջարկում սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում

Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան

Եվրոպան Ռուսաստանի դեմ նոր լայնածավալ պատժամիջոցներ է պատրաստում

Ավտոբուսի վթարից տուժած անչափահասի վիճակը միջին ծանրության է. մյուս տուժածները դուրս են գրվել

Թեհրանն ԱՄՆ-ից միջուկային համաձայնագրի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել. Իրանի ԱԳ նախարար

Արշակունյաց պողոտայում 1 միլիոն 600 հազար դրամ գտած երիտասարդը հրաժարվում է գումարը վերադարձնել տիրոջը

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ուշացումներ չկան. Վրաստանը հերքում է հայկական ալկոհոլի առաքումների վերաբերյալ խնդիրները

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Ալբանիայում Փաշինյանը սուրճ խմելու է հրավիրել Ալիեւին

Ռուսական պատվիրակությունը առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք մեզ համար անընդունելի են. Ուկրաինայի ԱԳՆ

Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին

Երթուղային ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներ