ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն. Թրամփ
Մայիսի 17, 2025

ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն, և որ Թեհրանը «որոշ առումով» համաձայնել է պայմաններին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք Իրանի հետ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղության համար, – ասել է Թրամփը։ – Մենք մոտ ենք, գուցե, համաձայնության հասնելուն՝ առանց ստիպված լինելու դիմել որոշակի քայլի։ Դա անելու երկու քայլ կա՝ շատ սիրալիր քայլ և շատ բռնի քայլ, բայց ես չեմ ուզում դա անել երկրորդ եղանակով»։

Այնուամենայնիվ, բանակցություններից տեղյակ իրանցի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկումներում դեռ որոշակի բացեր կան լրացնելու։

Մայիսի 11-ին Օմանում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերի միջև առաջիկայում նոր բանակցություններ են սպասվում։

NBC News-ի հետ հարցազրույցում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին մայիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է համաձայնել ԱՄՆ-ի հետ գործարքի՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Ըստ Շամխանիի՝ Իրանը պատրաստ է խոստանալ, որ երբեք միջուկային զենք չի մշակի, կազատվի բարձր հարստացված ուրանի պաշարներից և կհամաձայնի ուրանը հարստացնել միայն մինչև ավելի ցածր մակարդակի, որն անհրաժեշտ է քաղաքացիական նպատակներով օգտագործման համար, ինչպես նաև թույլ կտա, որ այդ գործընթացը վերահսկեն միջազգային տեսուչները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դանիան Ուկրաինային ռազմական օգնության 26-րդ փաթեթը կտրամադրի

ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է առաջարկում սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում

Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան

Եվրոպան Ռուսաստանի դեմ նոր լայնածավալ պատժամիջոցներ է պատրաստում

Ավտոբուսի վթարից տուժած անչափահասի վիճակը միջին ծանրության է. մյուս տուժածները դուրս են գրվել

Թեհրանն ԱՄՆ-ից միջուկային համաձայնագրի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել. Իրանի ԱԳ նախարար

Արշակունյաց պողոտայում 1 միլիոն 600 հազար դրամ գտած երիտասարդը հրաժարվում է գումարը վերադարձնել տիրոջը

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ուշացումներ չկան. Վրաստանը հերքում է հայկական ալկոհոլի առաքումների վերաբերյալ խնդիրները

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Ալբանիայում Փաշինյանը սուրճ խմելու է հրավիրել Ալիեւին

Ռուսական պատվիրակությունը առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք մեզ համար անընդունելի են. Ուկրաինայի ԱԳՆ

Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին

Երթուղային ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներ