Print this page

2026 թվականին Հայկական ԱԷԿ-ը 4,5 ամսով կկանգնի երկարատև վերանորոգման

By Մայիսի 14, 2025 31

Հայկական ԱԷԿ-ը 2026 թվականին 4,5 ամիս կկանգնի պլանային վերանորոգման։ Այս մասին հայտնեց կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ատոմակայան կատարած այցի ժամանակ:

Վերանորոգման հիմնական խնդիրը կլինի վթարային հովացման համակարգի փոխարինումը։ Անհրաժեշտ սարքավորումների մատակարարումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, որը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկությունն է: Անմիջապես աշխատանքը կկատարի մեկ այլ «դուստր» կառույց՝ «Ատոմէներգորեմոնտը»։
Այժմ կայանում ներգրավված են հինգ ռուսաստանցի մասնագետներ, սակայն 2026 թվականին նրանց թիվը կհասնի մոտ 200-ի: Ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել հովացման աշտարակների վերանորոգումը, ինչպես նաև նոր ենթակայանի կառուցումը, որը կապահովի կայանի միացումը ընդհանուր էլեկտրացանցին:
Первый заместитель гендиректора ААЭС Мовсес Варданян рассказывает о работе Армянской АЭС во время визита посла России Сергея Копыркина на электростанцию (14 мая 2025). Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2025
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը կայանի աշխատանքը ներկայացնում է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Արդիականացման համալիր աշխատանքների ավարտից հետո կայանը նախատեսում է 2031 թվականին ստանալ 10 տարի ժամկետով (մինչև 2041 թվականը) նոր լիցենզիա։ Դա թույլ կտա գործող էներգաբլոկին աշխատել առնվազն մինչև 2036 թվականը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև նոր էներգաբլոկի շահագործման հանձնումը: Դրանից հետո հին էներգաբլոկը դուրս կբերվի շահագործումից։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող ԱԷԿ-ը պետք է աշխատանքը ավարտեր 2016 թվականին, սակայն շահագործման ժամկետը սկզբում երկարաձգվեց մինչև 2026 թվականը, իսկ հետո՝ մինչև 2036 թվականը: Աշխատանքների հիմնական մասն իրականացվել է ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին (189 մլն դոլար), մյուս մասը (63,2 մլրդ դրամ կամ 162,8 մլն դոլար)` ՀՀ պետբյուջեի հաշվին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24