Print this page

Հռոմի Պապը կայցելի Ուկրաինա, Թուրքիա և Պերու

By Մայիսի 14, 2025 45

Իտալական La Repubblica պարբերականը գրում է, որ ընդամենը հինգ օր առաջ ընտրված Հռոմի նոր Պապ Լևոն XIV-ը արդեն դիտարկում է իր առաջին միջազգային այցերը։ Ավելի վաղ Զելենսկին պոնտիֆիկոսին հրավիրել էր Կիև՝ ընդգծելով այցի կարևորությունը։ Սպասվում է, որ Պապը կգնահատի ուղևորության հնարավորությունը, հնարավոր է այց նաև Մոսկվա։

Հաղորդվում է, որ առաջին ուղևորությունը կարող է լինել Թուրքիայի Նիկեա քաղաք՝ 325թ․ Տիեզերական ժողովի տարեդարձի կապակցությամբ: Նախատեսվում է նաև ուղևորություն Պերու, որտեղ պոնտիֆիկոսը 20 տարի անցկացրել է որպես միսիոներ: Նա առայժմ բացառել է այցը հայրենի ԱՄՆ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24