Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ «անհապաղ» բանակցություններ սկսելու Դոնալդ Թրամփի կոչից հետո հայտարարել է, որ հինգշաբթի օրը Պուտինին անձամբ կսպասի Ստամբուլում։
«Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի:
Իմաստ չկա շարունակել սպանությունները:
Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ:
Հուսով եմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը: