Print this page

Երևանում ավտոկռունկն աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ վնասելով ծառեր, գազախողովակներ

By Մայիսի 07, 2025 49

Այսօր՝ մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում  տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում ավտոկռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասել: 

Պարզվել է, որ նշված հատվածում ավտոտնակը հեռացնելիս ավտոկռունկը շրջվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյուները, կոտրվել են ծառեր: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24