Print this page

Լուկաշենկոն Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ներում է շնորհել շուրջ 8,000 դատապարտյալի

By Մայիսի 07, 2025 49

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ստորագրել է համաներման մասին օրենքը, որը կանդրադառնա գրեթե 8,000 դատապարտյալի վրա, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Շուրջ 8,000 մարդ կենթարկվի համաներման, բայց ոչ բոլորն են ազատ արձակվելու։ Որոշ դեպքերում խոսք ժամկետի կրճատման կամ պատիժը մեղմելու մասին է։ Համաներումը կտարածվի, օրինակ, 70 տարեկանից բարձր կամ առաջին անգամ և ոչ ավելի, քան վեց տարով դատապարտվածների, ինչպես նաև երեխաներ ունեցողների վրա։

Համաներումը չի տարածվի ահաբեկչական և ծայրահեղական գործունեությանը ներգրավված անձանց վրա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24