Print this page

Ջուրը տարել է 120․000 դոլարանոց Mercedes-ը՝ մինչ վարորդը լողափում հիանում էր մայրամուտով

By Մայիսի 05, 2025 35

90․000 ֆունտ ստեռլինգ (մոտ 120․000 դոլար — խմբ․) արժողությամբ նոր «Mercedes»-ը ջրասույզ է եղել ալիքների տակ այն բանից հետո, երբ անհաջողակ վարորդը մայրամուտը դիտելու համար մտել է լողափ և հայտնվել մակընթացության տակ, հայտնում է The Sun-ը։

Վարձույթով վերցված սև մեքենան երկու օր խրված է մնացել Հյուսիսային Ուելսի Գվինեդում գտնվող Բլեք Ռոքս լողափի ավազի մեջ։

«Mercedes»-ը խրված և մասամբ խորտակված է մնացել այդ երկու օրը, մինչ նրա տերերը սպասում էին տեղատվությանը՝ այն դուրս բերելու փորձ կատարելու համար։

Բոլորովին նոր «Mercedes-Benz» կուպեն բազմաթիվ մեքենաներից վերջինն է, որոնք գեղատեսիլ լողափում հայտնվել են մակընթացության տակ։

Այս տարի արդեն մի քանի մեքենա է ջրասույզ եղել ծովում՝ չնայած հեռու մնալու բազմակի նախազգուշացումներին։

Ընդամենը երկու շաբաթ առաջ նույն լողափի հակառակ ծայրում նույն ճակատագրին է արժանացել «Audi» մակնիշի մի մեքենա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24