Print this page

Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համար

By Ապրիլի 28, 2025 39

Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է այցելուների համար՝ նախապատրաստվելու կոնկլավին, որի շրջանակում բարձրաստիճան հոգևորականները կընտրեն նոր Հռոմի պապ, երկուշաբթի հաղորդել է Associated Press-ը:

Կոնկլավը, որն ավանդաբար անցկացվում է Սիքստինյան կապելլայում, ամենայն հավանականությամբ կսկսվի մայիսի 5-10-ը։ Մինչ այդ, անհրաժեշտ է մատուռը պատրաստել կարդինալների համար, որոնք կընտրեն նոր պոնտիֆիկոսին։ Մասնավորապես, պետք է տեղադրվի ծխնելույզ, որտեղից ծուխ դուրս կգա՝ ցույց տալու համար քվեարկության ընթացքը. եթե ծուխը լինի սև, կնշանակի՝ Պապը դեռ ընտրված չէ, իսկ սպիտակը կավետի նոր Պապի ընտրությունը:

Հայտնի չէ, թե երբ Սիքստինյան կապելլան կրկին կբացի իր դռները զբոսաշրջիկների առաջ, քանի որ կոնկլավը կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի պոնտիֆիկոս ընտրելու համար:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել շաբաթ ։ Պոնտիֆիկոսի հիշատակը հարգելու էր եկել մոտ 400,000 մարդ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24