Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Մայիսի 04, 2025

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բացակայում է ուղղակի երկխոսության հնարավորությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների և առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մեր դիրքորոշումն այս հարցում միանգամայն պարզ է. Իրանը առավելագույն ճնշման քաղաքականության ներքո, հնչեցված սպառնալիքների ներքո ուղղակի բանակցությունների չի գնա ԱՄՆ-ի հետ մինչև հակառակ կողմի մոտեցման մեջ փոփոխություններ տեղի չունենան Իրանի և Իրանի ժողովրդի նկատմամբ։ Հաշվի առնելով այն քաղաքականությունն ու մեղադրանքները, որոնք հնչում են ամեն օր, մենք ուղղակի բանակցությունների չենք գնա ամերիկյան կողմի հետ, բայց անուղղակի բանակցությունների համար ճանապարհը բաց է», – ընդգծել է նա SNN հեռուստաալիքի եթերում։

Արաղչիի խոսքով՝ Թեհրանի գլխավոր խնդիրը երկրի ու նրա ժողովրդի շահերի պաշտպանությունն է, և իշխանությունները «ոչ մի հնարավորություն բաց չեն թողնի» դրա իրագործման համար։

Մարտի 7-ին Թրամփը Truth Social հարթակի իր էջում գրել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Նամակը մարտի 13-ին Իրանին էր փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը։

Իրանի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը երկխոսության չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտահոգված է միայն սեփական շահերով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երջանիկ լինելու համար պետք է աշխատել ոչ թե արտաքինի, այլ ինքնագնահատականի վրա

Երկրաշարժ՝ Թեհրանի մոտակայքում

Նեթանյահուի Ադրբեջան այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին «խոսք չի կարող լինել»

Իմ կռիվը Հայաստանում հեղինակություն ունենալու համար չէ. Սերժ Սարգսյան

Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

Ամերիկայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգ կա. ԱՄՆ ՆԳ նախարար

Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան

Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

Զանգվածային վրաերթ Շտուտգարտում. կա առնվազն մեկ զոհ

Պետդեպարտամենտը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ Սարգսյան

Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ