Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2024թ. աճել է գրեթե 75%-ով. ԿԲ
Հունիսի 21, 2025

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2024թ. աճել է գրեթե 75%-ով. ԿԲ

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2024 թվականին աճել է գրեթե 75 %-ով։ Բացարձակ թվերով այդ ծավալը 2024 թվականին կազմել է 972,5 մլրդ դրամ։ 2023 թ–ին այդ ծավալը կազմել է 556,8 մլրդ դոլար կամ 1 մլրդ 418 մլն դոլար։ Այս մասին է վկայում ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրությունը։

Ըստ վիճակագրության՝ ներքին և միջազգային պատվերների հարաբերակցությունը 2024 թվականին կազմել է 77/23 %։ Տեղական գործարքների շարքում զգալի տեղ են զբաղեցնում սննդի և տաքսիների առցանց պատվերները:

Միջազգային պատվերների աճ է նկատվել նույնիսկ այն դեպքում, երբ 2024 թվականի ապրիլի 1-ից գնորդները ստիպված են եղել դրանցից ավելի շատ մաքսատուրքեր վճարել, քանի որ ՀՀ-ում անմաքս առցանց գնումների շեմն ավելի քան կրկնակի նվազել է՝ հասնելով ԵԱՏՄ մակարդակին։

Նշենք, որ թե՛ ներքին, թե՛ միջազգային պատվերների մի մասը կարող են իրականացնել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև փոքր ու միջին բիզնեսը` բջջային տեխնիկայի, հագուստի խանութները, վերավաճառքի համար ապրանքներ գնողները և այլն:

Աճ է նկատվել բոլոր ներպետական քարտերում, ներառյալ ArCa –Միր քարտերը։ Այս դեպքում ծավալն աճել է 83 %-ով՝ հասնելով 70,4 մլրդ դրամի: Հայաստանից դուրս առցանց գնումների համար այս քարտերը գործնականում չեն օգտագործվում։ Տեղական շուկայում ArCa-ի մասնաբաժինը նույնպես մնում է փոքր (2024 թ. այն աճել է մոտ 9,8 %-ից մինչև 10 %):

Եթե խոսենք Visa և Master միջազգային քարտերի (խոսքը հայաստանյան, այլ ոչ թե արտասահմանյան բանկերում թողարկված քարտերի մասին է) շրջանառության մասին, ապա Visa-ի դեպքում այն կազմել է 680,8 մլրդ դրամ կամ 70 % աճ, Master–ի դեպքում՝ 213,3 մլրդ կամ 88 % աճ։

1 մլրդ 736 մլն-ից մինչև 85 մլն նվազել են «Միր» քարտերով առցանց գնումների ծավալները (առանց ArCa-Միր քարտի)։

2024 թ. ապրիլի 1-ից հայկական, ինչպես և մի շարք արտասահմանյան երկրների բանկեր, բացի «ՎՏԲ-Հայաստան»-ից, արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված դադարել են սպասարկել «Միր» քարտերը։

Ըստ ԿԲ-ի՝ էլեկտրոնային առևտրի ծավալի համար որպես հիմք ընդունել ենք վիրտուալ POS տերմինալների միջոցով ապրանքների և ծառայությունների գնման գործարքների վերաբերյալ տվյալները:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը