Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
Հունիսի 21, 2025

Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է․

«Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են դրամահավաքի մասնակցել տարբեր առիթներով՝ մարտի ութից մինչև վերջին զանգ։ Երբ առաջարկում եմ դպրոց նշել կամ որևէ փաստական տվյալ տալ, սովորաբար հրաժարվում են, որպեսզի իրենց երեխաները հետո խնդիր չունենան, որ իրենց ծնողը բողոքել է, ամոթ է։

Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է։ Այս քաղքենի միջավայրը, որում արժեքների փոխարեն անհարկի ու անպետք ճոխություն է, միայն փչացնում է մեր և ձեր երեխաներին։

Երեխաների օրը լավ կանցնի միայն այն պատճառով, որ միասին են, իրենց ընկերների հետ, իրենց հույզերի ու օրը լցնող զգացողությունների միջավայրում։ Դրա համար ամենևին պետք չէ, որ մի խցիկը դրոնով վերևից նկարի, մեկական խցիկ՝ ամեն անկյունից։ Ճոխությունը էմոցիա չի ավելացնում, ցուցադրականությունը անկեղծության հետ պետք չի շփոթել։

Ձեր երեխաների կողքին եղեք այն ժամանակ, երբ դրա կարիքը կա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխան խնդիր ունի ու դպրոցը չի էլ կարողանում ծնողին ներգրավել․ անտարբերությունը ու սեփական երեխաների խնդիրներով զբաղվելու անհավեսությունը չի կարող փոխարինվել տոնական օրերի արտաքին փայլով։

Դե իսկ եթե որևէ դրամահավաք խրախուսվում կամ հրահրվում է հաստատության կողմից, խնդրում եմ անմիջապես գրել ինձ՝ նշելով դպրոցի համարը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը