Հայ ժողովրդի մեջ փորձում են սերմանել այն վախը, որ «եթե չլինի Փաշինյանը, կլինի պшտերшզմ». Զատուլին
Մայիսի 01, 2025

Հայ ժողովրդի մեջ փորձում են սերմանել այն վախը, որ «եթե չլինի Փաշինյանը, կլինի պшտերшզմ». Զատուլին

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն պարզ են նույնիսկ նրանց համար, ովքեր նախկինում ինչ-որ պատրանքների էին տրվում. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Այսօր Հայաստանում Փաշինյանի իշխանությունը հիմնված է երկու բանի վրա՝ բռնաճնշումների, որոնք կապված են մեծ թվով իրավապահների ներկայության հետ, և այն վախի վրա, որ նրանք փորձում են սերմանել հայ ժողովրդի մեջ՝ «եթե չլինի Փաշինյանը, կլինի պատերազմ», - գրել է Զատուլինը։

Օրերս պատգամավորը, անդրադառնալով Հայաստանում սկիզբ առած բողոքի ակցիաների ալիքին, նշել էր, որ վերջնարդյունքը կախված կլինի ցուցարարների գործողություններից և իրավապահների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու պատրաստակամությունից:

Նա նշել էր, որ Փաշինյանը փորձելու է թույլ չտալ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը իշխանության հասնի՝  օգտագործելով այն նույն մեթոդները, որոնք ինքն է կիրառել մի քանի տարի առաջ։

«Այս շարժումը սկսվել է այն պահից, երբ ծագել է գյուղերն Ադրբեջանին փոխանցելու խնդիրը։ Իհարկե, սա վերջին կաթիլը դարձավ նրանց համար, ովքեր որոշել են մասնակցել այս ամենին։ Մինչև վերջ պարզ չէ, թե ինչ սահմաններում են վարչապետն ու նրա համախոհները պատրաստ բռնություն կիրառել: 2018 թվականին նա ինքն է իշխանության եկել հենց այսպես՝ ցույցեր կազմակերպելով, որոնք չեն ճնշվել, և կարգուկանոնի հաստատման ցանկացած փորձ այն ժամանակ համարվել է հանցագործություն ժողովրդավարության դեմ։ Այսօր նա ամբողջովին փոխել է իր դեմքը։ Այն, ինչ իրեն թույլ էր տրվել 2018 թվականին, նա չի ցանկանում ուրիշին թույլ տալ 2024 թվականին», - ասել էր Զատուլինը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մատուցողուհուց մերժում ստանալով ծեծել է նրան, դանակ հանել, շշով հարվածել հացատան տնօրենին

5 մագնիտուդով երկրաշարժ Իրանում, կան տուժածներ

Կանանց տեսակներն ու բնավորությունն ըստ կրծքերի կառուցվածքի

Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Ձեզ համար հետեւանքներ կլինեն. Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն սկսել է արդիականացնել իր բանակը․ WSJ

ԱՄՆ սենատորները պատրաստում են ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցներ, եթե Պուտինի հետ բանակցությունները չկայանան

Թրամփը սկսել է զենք վաճառել Ուկրաինային

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Թրամփը վստահ է, որ առաջին 100 օրվա ընթացքում ոչ մի սխալ չի թույլ տվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով. եղանակի տեսություն

Մենք դեմ ենք թանկ ապրելուն. հայտարարություն

116 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

Անվստահության գործընթաց չեն նախաձեռնվել հանրային մեծ աջակցության հետևյալ դեպքերում․ Էդգար Ղազարյան

Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Օդեսային, կան զոհեր. Ուկրաինայի ՊՆ