Print this page

Հրդեհ է բռնկվել «Yans» երաժշտական ակումբում

By Հուլիսի 04, 2025 21

Այսօր՝ հուլիսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 76 հասցեում գործող «Yans» երաժշտական ակումբի և ռեստորանային համալիրի 1-ին հարկում ծուխ և կրակ է նկատվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 8-րդ, 1-ին և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Տեղում հատարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և մինչ հրշեջների ժամանումը՝ նկուղային հարկում բռնկված հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ռեստորանի աշխատակիցները, ապա հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը և այն մարել են: 

Այրվել է էլեկտարական վահանակ, էլեկտրական կարգավորիչ, մոտ 10 քմ առաստաղ, վարագույր և կոյուղու պլաստմասե խողովակ:

Rate this item
(0 votes)

Latest from Live24