Print this page

Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը

By Հուլիսի 04, 2025 19

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի անձեռնմխելիությունից զրկելու` Դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկելու հարցի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով մասնավորապես նշեց. «Ամեն ինչ պարզ է, բնականաբար, դուք հաշվի չէիք առնելու երեք պատերազմ անցած, Արցախի, Հայաստանի զինված ուժերի ղեկավար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի հարգելի բացակայությունը և հարցը քննարկելու եք իր բացակայությամբ։ Սովորական ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի և բնականաբար, այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը վստահ եմ՝ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, չեն մասնակցի»:

Ապա «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք ևս չեն մասնակցի Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագրի քննարկմանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ԱԺ նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով, ինչի մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին: Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս անգամ ինքը որևէ ձևով որևէ գրություն չի ստացել, որ Սեյրան Օհանյանը չի մասնակցի նիստին:

Rate this item
(0 votes)

Latest from Live24