Print this page

«Շիշ նետողը». Աղազարյանն իր համար նոր մականուն առաջարկեց

By Հուլիսի 03, 2025 33

Երևի իմ ելույթի հետ էր կապված, եթե դուք իմ ելույթը լսել եք, ինքներդ գնահատականը տվեք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։

Հարցին՝ ինչո՞ւ շիշը նետեց ՔՊ–ականների ուղղությամբ, Աղազարյանը պատասխանեց. «Վիրավորական խոսք ասաց Տիգրանը (Պարսիլյան–խմբ), ես չէի սպասում նման արձագանք»։

Հարցին՝ ձեր ո՞ր արտահայտությունը խոցեց նրան, որ վիրավորական բան ասաց, նա արձագանքեց. «Ես չեմ հիշում այդքան բան»։

Ինչ վերաբերում է իր ելույթին, որից հետո իրավիճակը լարվեց, Աղազարյանն ասաց. «Ես ասեցի՝ կոչ եմ անում ռուսական կողմին, որ չտրվեն մեր սադրանքներին»։

Սա ՔՊ–ականները որակել են օտարերկրյա շահեր սպասարկողի ելույթ։

Հովիկ Աղազարյանն իր արարքի համար առաջարկեց իրեն կպցնել «շիշ նետողը» մականունը։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև: ՔՊ–ական պատգամավորները նրա հասցեին բղավեցին «ամոթ», Իսկ Աղազարյանը, որ այդ պահին կանգնած էր, ջրի շիշը նետեց ՔՊ–ականների ուղղությամբ ու Եղոյանին դուրս էր հրավիրում՝ հաշիվներ պարզելու։ Պարսիլյանը Աղազարյանին ասաց «սիկ... եղի»։

Հակոբ Արշակյանը դուրս հրավիրեց Հովիկ Աղազարյանին դահլիճից։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24