Print this page

Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու․ Արաղչի

By Հուլիսի 01, 2025 33

Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար դիվանագիտության դռները երբեք չեն փակվի։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգթոնը կրկին չի շահարկի բանակցությունները՝ ռազմական հարված հասցնելու համար»,- ասել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել միջուկային օբյեկտներին հասցված վնասը, իսկ տեխնոլոգիաներն ու գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։

«Մեր խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է արժանապատվության և ազգային հպարտության առարկա։ Մենք անցել ենք մեզ պարտադրված 12-օրյա պատերազմի միջով, ուստի ժողովուրդը հետ չի կանգնի ուրանի հարստացումից»,- հավելել է ԱԳ նախարարը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24