Print this page

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

By Հունիսի 26, 2025 37

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը  մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Վելիևի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ է մեկնել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի հրավերով։

Հաղորդվում է, որ այցի ծրագրի համաձայն՝ ադրբեջանական պատվիրակությունը նախ կդիտարկի Ստամբուլում կայանալիք «Խաղաղության պաշտպան-2025» միջազգային զորավարժություններն, ապա կմասնակցի Կոնիայում կայանալիք «Անատոլիական արծիվ-2025» միջազգային զորավարժությունների բարձր մակարդակի դիտորդի օրվան։

Այցի շրջանակներում նախատեսվում է Վելիևի հանդիպումը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24