Print this page

16-ամյա տղայի կյանքը փրկվել է․ ինչ է կատարվել Արարատում

By Հունիսի 26, 2025 30

Հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը: Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված տղան 16 տարեկան է և ունեցել է ազդրի միջին երրորդականի շրջանում ծակած-կտրած վերք: «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն բժիշկներին հաջողվում է փրկել տղային:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկա» բանավանում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է՝ որպես Սոթքի բանավան, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի հետ, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է երեխային:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24