Print this page

Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվեց

By Հունիսի 26, 2025 19

Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել 3–րդ երկրներից ցեմենտի ներմուծումը և հավասար պայմաններ ստեղծել տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար:

Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր` 6 ամիս ժամկետով արդեն իսկ սահմանափակումներ էր կիրառել ցեմենտի ներմուծման վրա։

«Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում 3–րդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Այնուամենայնիվ, 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով:

Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։

Rate this item
(0 votes)

Latest from Live24