Print this page

«Երկու տարի առաջ վաղեմության ժամկետներն անցած գործով նախագահ Սարգսյանին դատարան տանել-բերելու իմաստը ո՞րն է». պաշտպանի միջնորդությունը բավարարվեց, գործերը միացվեցին

By Հունիսի 17, 2025 30

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:

Դատական նիստի սկզբում դատավոր Արամ Գրիգորյանն ասաց, որ ինքը մասնակցել է այլ գործով Սերժ  Սարգսյանի վերաբերյալ նախաքննությանը, սակայն ինքը այս գործին առնչություն չի ունեցել և խոստանում է, որ այս գործով ինքը լինելու է անկողմնակալ: Պաշտպանները այդ հանգամանքի մեջ խնդիր չտեսան:

Դատախազ Հովհաննիսյանը նույնպես վկայեց՝ նախագահող դատավորն այս գործով որևէ ապացույցի ձեռքբերման մասնակիցը չի եղել:

Հաջորդիվ դատարանն անցավ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ ապացույցների հետազոտմանը:

Մինչ այդ, սակայն, Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ներկայացրեց միջնորդություն՝ դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում Սերժ Սարգսյանի վերաբերյալ քննվող երկու գործերը՝ «Սիլվայի գործ» և «Իսակովի հողերի գործ», միավորելու և մեկ վարույթով քննելու մասին:

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով, որ բացի Սերժ Սարգսյանից, գործում այլ մեղադրանքներ ու բազմաթիվ վկաներ կան, ինչը կարող է ձգձգումների պատճառ հանդիսանալ՝ վտանգելով արդարադատության շահը:

«Երկու տարի առաջ վաղեմության ժամկետներն անցած գործով նախագահ Սարգսյանին դատարան տանել-բերելու իմաստը ո՞րն է: Մենք հենց արդարադատության շահից ելնելով ենք ասում՝ պետք է միավորել 2 գործերը»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Դատարանը որոշեց 2 գործերը միացնել ու քննել մեկ վարույթում: Այս հիմքով դատական նիստը հետաձգվեց:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 26-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2007 թվականի հունիսի 7-ից մինչև 2008 թվականի ապրիլի 8-ն զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձանց հետ հանցակցությամբ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի oգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին Սամվել Մայրապետյանի ու իր դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի ամուսնու, այդ ժամանակ ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցնող Միքայել Մինասյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 924.950.000 ՀՀ դրամին համարժեք 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

ՀՀ 3-րդ նախագահը մեղադրանքը չի ընդունել և չի համաձայնել գործը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճելուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
Rate this item
(0 votes)

Latest from Live24