ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Կանադա՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդում է AFP-ն։ Գագաթնաժողովի շրջանակում Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։
Ապրիլի վերջին Թրամփը և Զելենսկին կարճատև հանդիպում ունեցան Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ։ Հունիսի սկզբին ուկրաինական պատվիրակություն այցելեց Վաշինգտոն։
G7 գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 15-17-ը Ալբերտա նահանգի Կանանասկիս քաղաքում: Դոնալդ Թրամփը խոսել է միջոցառումների ընթացքում նոր առևտրային համաձայնագրեր կնքելու ծրագրերի մասին: Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ G7-ի առաջնորդները կհրաժարվեն հանդիպումից հետո համատեղ հայտարարությունից՝ ԱՄՆ նախագահի հետ տեսակետների տարբերության պատճառով: