Print this page

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիաhшրվածների լայնածավալ ալիքը

By Հունիսի 16, 2025 19

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։ Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։

«Հարվածները թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերին և Իրանի զինված ուժերին պատկանող ենթակառուցվածքները։

«Թիրախային հարվածներ են հասցվել Իրանի տարածքում զենքի արտադրության բազմաթիվ օբյեկտների», – նշված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24