Print this page

Իրանն ու Իսրայելը գիշերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց

By Հունիսի 16, 2025 21

Փրկարարները շարունակում են որոնել Բաթ Յամում Իրանի հարվածից ավերված շենքի փլատակների տակ գտնվող մարդկանց: Իսրայելական բանակը հայտնում է, որ իր տասնյակ կործանիչներ Թեհրանում գիշերը և Իրանի հետ մարտերի երրորդ օրը հարձակվել են առնվազն 80 թիրախի վրա:

«Վերածնվող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի վրա Իրանի կողմից հասցված պատասխան հարվածների զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Թերթի տվյալներով՝ Բաթ Յամ քաղաքում, որն ամենաշատն է տուժել քաղաքացիական թիրախների վրա հարվածներից, փլատակներից դուրս է բերվել ևս երկու մարմին: Քաղաքում ընդհանուր առմամբ զոհվել է ինը մարդ:

Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Իրանի Զանջան քաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազաներին: Այս մասին հաղորդում է SHOT Telegram ալիքը:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյուններ և ծուխ տեսանելի էին դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Rate this item
(0 votes)

Latest from Live24