Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան
Հունիսի 16, 2025

Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը, հաղորդում է SAR-ը։

Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում էին Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլուր Դուբայ չվերթները։

Այս չվերթների ուղևորների թվում կան հայկական ծագում ունեցող և հայկական ազգանուն ունեցող քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ։

«Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ ադրբեջանական հասարակության մեջ տարածվող հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև 44-օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի ձերբակալության և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ՝ կանխելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայազգի անձանց՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ հնարավոր անօրինական գործողությունները։

ՌՀՄ-ին կապ հաստատած այս ուղևորների հարազատների խոսքով՝ Դուբայ մեկնող մեր հայրենակիցները ներկայումս դադարեցրել են շփումը։

Ռուսաստանի հայերի միությունը նաև կոչ է անում Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու Բաքու իրենց կամքին հակառակ վայրէջք կատարած հայերի անվտանգությունը», - ընդգծվում է ՌՀՄ հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 13 Հունիսի 2025 14:03

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ