Իրանի գերագույն առաջնորդը ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար է նշանակել զոհվածների փոխարեն. ԶԼՄ
Հունիսի 16, 2025

Իրանի գերագույն առաջնորդը ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար է նշանակել զոհվածների փոխարեն. ԶԼՄ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ժամանակավոր պետ է նշանակել Հաբիբոլլահ Սայարիին։ Ահմադ Վահիդին էլ նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, հաղորդում է Nour News-ը։

Ավելի վաղ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ ԻՀՊԿ-ն էլ հաստատել էր իր հրամանատար Հոսեյն Սալամիի մահը։

«Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար», – ասվում է հայտարարության մեջ։

Սայարին նախկինում Իրանի բանակի փոխհրամանատարն էր։

Հիշեցնենք` հունիսի 13-ի գիշերը Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով սպանվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։ Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 13 Հունիսի 2025 11:13

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ