Դատախազությունում Փաշինյանի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում
Հունիսի 16, 2025

Դատախազությունում Փաշինյանի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում

Դատախազությունում Նիկոլի Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, հայտնեցին ՀՀ Գլխավոր Դատախազությունից՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուսումնասիրվել է Փաշինյանի գրառումը՝ քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն թիրախավորող հերթական գրառումն է կատարել՝ քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Իրավապաշտպանները Փաշինյանի այս և վերջին շրջանի մյուս գրառումներն ու եկեղեցու դեմ գործընթացները սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն են համարում։

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի գրառումն ամբողջությամբ.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ․ Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները, ովքեր․ ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին; բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստվածաշունչը; գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը; դ) ամեն օր աղոթում են; ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկ մարդիկ, թե՛ հոգեւորականներ։ Կուսակրոն հոգեւորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաեւ Ձեր մասնագիտության եւ/կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձեւավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչեւ Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը եւ առաջնորդվեք ըստ այդմ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը»․ Փեզեշքիան

Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր

«Աղվան Վարդանյանը նաև տափակ հումորի մեծ վարպետ է»․ Էդգար Ղազարյան

Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

«Հայաստան» խմբակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կապրիզով, տորպեդահարում է իմփիչմենթի գործընթացը․ Նարեկ Մալյան

Բյուջեի դեֆիցիտը 2026–ին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. այս տարի այն 5.5 տոկոս է. ՀՀ ֆինանսների նախարար

Իսրայելն ու Իրանը համաձայնության հասնելու համար պետք է «ավարտին հասցնեն վեճը». Թրամփ

Հայաստանի խաղաղ նախաձեռնությունը լակմուսի թուղթ է Հարավային Կովկասի դիվանագիտության և կայունության համար. հունական To Vima թերթի անդրադարձը

«Ձեզ հետ որևէ հարց չեմ քննարկելու, Մամիջանյանն իմ սենյակի տեղը լավ գիտի»․ Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին. Տեսանյութ

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակվել MI6 հետախուզության ղեկավար՝ ազգությամբ վրացի

Այս պահին երկու պատ կա՝ հաղթահարելու. մեկը ընդդիմության պատն է. Նարեկ Մալյան. Տեսանյութ

Կանադայում մեկնարկում է G7 գագաթնաժողովը. նախատեսվում է Թրամփ-Զելենսկի հանդիպում

Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել է Իսրայելի գրոհների հետեւանքով ավելի քան 70 կանանց եւ երեխաների զոհվելու մասին

Ուկրաինան փաստի առաջ է. ԱՄՆ-ն հրաժարվում է ռազմական մատակարարումներից. Telegraph

Իրանի խորհրդարանը քվեարկեց Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու օգտին