ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Հայաստանի արտաքին գործերի նախարարություն և նշել, որ «Соловьев Live» հաղորդման ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Երևանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից ТАСС-ին հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանն իսկապես կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի արած հայտարարությունների առնչությամբ։ «Այո, իսկապես, հաստատում ենք։ Դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա է հանձնվել։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի ԱԳՆ»,- հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից։ Այսօր ավելի վաղ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ բողոքի նոտա է հանձնվել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազեր դեսպանին: