Live24
Հուլիսի 30, 2025
Live24

Live24

Լուրեր

Հենց նոր գազելներով ու կամազներով փակեցին Խանջյան փողոցը
___ 

Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է 

Պայքար. Օր 8. ՀՀ 

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության։

Տավուշը հանուն հայրենիքի

1

 

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պա՞րզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր: 

Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը, որից հետո սա սկսեց տարածքներ հանձնել: Շուտով կլսենք և՛ Երասխի, և՛ միջանցքի հանձման մասին:

Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն»: 

1

 

Աղբյուրը՝ Live24.am

Շիրակի և Արտաշիսյան փողոցները նույնպես փակվեցին։  

Այս պահին շարունակվում են արգելափակված մնալ։ 

 
 

 
 

1

1

1 

 

Քաղաքացիները, ի աջակցություն Տավուշում ակցիա իրականացնողների, փակել են Երևան–Էջմիածին ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում

Երևանի տարբեր վարչական շրջաններում փակցվել են «Հողատու», «Նզովյալ», «Դավաճան» գրություններով պաստառներ։

Կիսվի՛ր այս նյութով՝

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել ՌԴ քաղաքացի 32-ամյա Իրինա Ռիբաչենկոն և հայտնել, որ «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը՝ 39-ամյա Ավետիք Մ․-ն վիճաբանել է իր և ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի 34-ամյա Օլգա Տիխոմիրովայի հետ, ձեռքով հարվածել իր դեմքին, թքել երեսին և հնչեցրել վիրավորանքներ։

Կարճ ժամանակ անց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Ավետիք Մ․-ից ով հայտնել, որ 2 ՌԴ քաղաքացիներ ալկահոլի ազդեցության տակ վիրավորում են հայերին և կռիվ են անում:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգում գտնվող լճում նավարկելու համար, Ավետիք Մ․-ն և Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն վիճաբանել են միմյանց հետ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հնչեցրել են հայհոյանքեր, իսկ Ավետիք Մ․-ն ձեռքերով հարվածել Ի. Ռիբաչենկոյի դեմիքին: 

Նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում Ավետիք Մ․-ն, Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով նրանց մուտք գործել Երևան։

Մանրամասները՝ տեսանյութում

Մոնումենտի այգու դիմաց ֆուռը «խափանվել» ու փակել է ճանապարհը

Մանրամասները՝ տեսանյութում

Մի քանի օր առաջ հայտարարում էին, թե մինչև Ոսկեպարի գետն է սահմանազատում լինելու, բայց էն, ինչը հիմա կատարվում է, ցույց է տալիս, որ հերթական անգամ ժողովրդին խաբել են, պատմության մի մասը թաքցրել են: Այս մասին Կիրանցում, որտեղ բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհն ու Կամուրջը՝ խոչընդոտելով ականազերծման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոթի գյուղի բնակիչ Հովիկ Վերանյանը, որը նույնպես միացել է տավուշեցիների ընդվզմանը:

«Մեր ոստիկաններին, որ էսօր կանգնած պահում են ժողովրդին խաբող իշխանություններին, կոչ ենք անում հասկանալ, որ իշխանությունները խաբում են, փորձում են թաքցնել ճշմարտությունը: Ցանկացած իշխանություն իշխանություն է ուժայինների շնորհիվ: Հենց ոստիկանները չկատարեցին իշխանության հրահանգը, իշխանությունը կդառնա հասարակ քաղաքացու պես մի մարդ»,- ասաց նա:

«Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ու՞ր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ, երբ ինքը թաքնվում էր պատգամավորական մանդատի հետևում, ու հրաժարվում էր Արցախ գնալ, արդարանալով, որ պատգամավորին չի կարելի պատերազմի դաշտ գնալ»,- ասաց  ակցիայի մասնակիցը՝ շեշտելով, որ այսօր  Բագրատաշենում ճանապարհ փակող շատ տղաներ  44-օրյա պատերազմին մասնակցել են, մարտական ընկերներ ու հարազատներ կորցրել:

Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող ճանապարհը, կամուրջը, շրջափակել են նաև Ռազմական ոստիկանության՝ ճանապարհին գտնվող պահակակետը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի կամրջի հատվածում ականազերծման աշխատանքներ կատարվեն:

«Ես չեմ հասկանում մին ինչի՞ համար է դրած եղել, որ էսօր հանում եք։ Թուրքին վստահել պետք չէ։ Մեր, մեր երեխեքի արյունին եք ծարավել, ինչի՞ եք հանում։ Ես զարմանում են ոնց է հայ ժողովուրդը գիշերը գլուխը հանգիստ դնում բարձին, քնում։ Ձեզ էլ են հասնելու,  ուշ ա լինելու, ուսադիրի համար եք ապրում»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հորդորելով դուրս գալ ու պայքարել այս ամենի դեմ, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի։

Ֆոտո

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 30-ին

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

WP. Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժը կարող է լինել աշխարհում վեցերորդ ամենաուժեղը

Կրեմլը պատասխանել է Թրամփի վերջնագրին

Ուկրաինան կմիանա Ռուսաստանին և Բելառուսին․ վերլուծաբան (տեսանյութ)

Հութիները գերձայնային հրթիռով հարվածել են Թել Ավիվի օդանավակայանին

Ճապոնիայում ցունամիի վտանգի պատճառով կարող է տարհանվել ավելի քան 2 մլն մարդ

ՌԴ–ն և Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին

Չինաստանը մերժել է ԱՄՆ պահանջները և չի հրաժարվի ռուսական նավթից

Le Figaro–ն Երևանը դասել է աշխարհի 5 վարդագույն քաղաքների շարքին

ՀԷՑ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով փոխտնօրեն Լիլիա Շուշանյանին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից

Ադրբեջանը nչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. Զախարովա

Ուկրաինան պատրաստվում է ՌԴ-Ադրբեջանի տարաձայնություններն օգտագործել՝ ազգային հողի վրա ատելnւթյnւն և թշնամшնք սերմանելու համար. Զախարովա

Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը