Live24
Հուլիսի 31, 2025
Live24

Live24

Լուրեր

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 29-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում հունիսի 28-ին, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցրել է խորհրդարանը։

Այս մասին ասվում է Ալիևի ստորագրած հրամանագրում։

ТАСС-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 1-ին։

Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. Իրանի դեսպան

Տեսանյութ

 

Ամփոփելով Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքները` ԵՄ-ի առաջնորդները Վրաստանին կոչ են արել փոխել քաղաքականությունը, որն «սպառնալիքի տակ է դնում դեպի ԵՄ ճանապարհը» և կարող է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը:

Ինչպես տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից, այդ մասին ասվել է բարձր մակարդակով հանդիպման եզրակացությունում։

«Եվրախորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին` հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով իրենց գործողությունների ներկայիս ուղղությունը, որն սպառնալիքի տակ է դնում դեպի ԵՄ ճանապարհը և դե ֆակտո կհանգեցնի անդամակցության գործընթացի դադարեցման»,-նշվել է եզրակացությունում։

Գլխավոր դատախազությունը փորձում է կյանքի կոչել իշխանությունների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող գույքերն ուսումնասիրելու և դրանք պետականացնելու հայտարարությունները:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ և պետության շահերի պաշտպանության հայց է հարուցվել պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն նվիրելու կապակցությամբ:

Մասնավորապես գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի առաջին քառորդին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Այս կապակցությամբ դատախազությունը այս տարվա փետրվարին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ դատարանից խնդրելով անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի 2019թ․ ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումը և որպես հետևանք վերացնել Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի նկատմամբ Եղիպատրուշ համայնքի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև 2020թ․ հունիսի 9-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրից ծագող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքի գրանցումը և գրանցամատյանի գրառումը:

Խոսքը 1208 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Մխիթար Օշականցու կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը ճանաչվել է համայնքի սեփականությունը և հանձնվել ՀԱԵ-ին:

Համաձայն Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի 2019 թվականի ապրիլի 1-ի N 131Ա որոշման՝ Եղիպատրուշ գյուղի՝ համայնքային սեփականությունը հանդիսացող հողատարածքում 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչվել է որպես համայնքային սեփականություն, օրինական գույք:

Եկեղեցին սպասարկման տարածքով պետական գրանցում ստանալուց հետո հանձնվել է Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցուն:

Մինչդեռ՝ ըստ դատախազության՝ նշված եկեղեցին հանդիսացել է օտարման ոչ ենթակա և ընդգրկված է եղել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սպառնացել էր հարկել Հայ Առաքելական եկեղեցուն՝ մասնավորապես վերանայել Եկեղեցուն վերաբերող՝ ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայտարարել էին, որ ուսումնասիրում են եկեղեցուն պատկանող գույքը: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն օրինակ կարծիք էր հայտնել, որ Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկռշում կան հողեր, որոնք չեն օգտագործվում և կարող են օգտակար լինել պետությանը։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հաստատել են առաջիկա հինգ տարում ԵՄ ղեկավար պաշտոններում նշանակումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին X-ում հայտնել է Եվրոպական խորհրդի հեռացող ղեկավար Շառլ Միշելը՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքները:

Նրա խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերանշանակվել է Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան դարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար։

Այժմ Եվրախորհրդարանը հուլիսին կայանալիք լիագումար նիստում պետք է քվեարկի Եվրոպական խորհրդի կողմից նշանակված թեկնածուների օգտին, որից հետո որոշումները կմտնեն ուժի մեջ։ Կալլասը կարող է իր պարտականություններին անցնել հոկտեմբերին, Կոշտան՝ դեկտեմբերին, իսկ ֆոն դեր Լայենն արդեն սեպտեմբերին կներկայացնի Եվրահանձնաժողովի նոր կազմը: 

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 29-ին կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկը աստիճանաբար կնվազի մի քանի աստիճանով։

«Հայգոսհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +25+28,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+20,

Լոռի՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20,

Տավուշ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+29,

Արարատ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,

Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +22+25,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +15+18:

Գլխավոր դատախազությունը փորձում է կյանքի կոչել իշխանությունների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող գույքերն ուսումնասիրելու և դրանք պետականացնելու հայտարարությունները:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ և պետության շահերի պաշտպանության հայց է հարուցվել պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն նվիրելու կապակցությամբ:

Մասնավորապես գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի առաջին քառորդին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Այս կապակցությամբ դատախազությունը այս տարվա փետրվարին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝  դատարանից խնդրելով անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի 2019թ․ ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումը և որպես հետևանք վերացնել Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի նկատմամբ Եղիպատրուշ համայնքի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև 2020թ․ հունիսի 9-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրից ծագող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու  սեփականության իրավունքի գրանցումը և գրանցամատյանի գրառումը:

Խոսքը 1208 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Մխիթար Օշականցու կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը ճանաչվել է համայնքի սեփականությունը և հանձնվել ՀԱԵ-ին:

Համաձայն Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի  2019 թվականի ապրիլի 1-ի N 131Ա որոշման՝ Եղիպատրուշ գյուղի՝ համայնքային սեփականությունը հանդիսացող հողատարածքում 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչվել է որպես համայնքային սեփականություն, օրինական գույք:

Եկեղեցին սպասարկման տարածքով պետական գրանցում ստանալուց հետո հանձնվել է Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցուն:

Մինչդեռ՝ ըստ դատախազության՝ նշված եկեղեցին հանդիսացել է օտարման ոչ ենթակա և ընդգրկված է եղել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սպառնացել էր հարկել Հայ Առաքելական եկեղեցուն՝ մասնավորապես վերանայել Եկեղեցուն վերաբերող՝ ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայտարարել էին, որ ուսումնասիրում են եկեղեցուն պատկանող գույքը: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն օրինակ կարծիք էր հայտնել, որ Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկռշում կան հողեր, որոնք չեն օգտագործվում և կարող են օգտակար լինել պետությանը։

ԱՄՆ-ում կայացել է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի առաջին նախագահական բանավեճը։ Հեռուստադիտողների ու փորձագետների կարծիքով՝ գործող նախագահը ձախողեց, իսկ Հանրապետականը բացահայտ հաղթող էր։ Կողմնակիցները չեն բացառում, որ Բայդենը պետք է ընդհանրապես դուրս գա ընտրություններից, գրում է Meduza-ն, փոխանցում է Նյուզը։

Ամերիկացի լրագրողները գրում են, որ բանավեճից հետո դեմոկրատները սկսել են խուճապի մատնվել։ Politico-ն մեջբերում է Սպիտակ տան նախկին աշխատակցին, ով նախագահի ելույթն անվանել է «հրեշավոր»։ 

Սպիտակ տան նախկին մամուլի պատասխանատու Քեյթ Բեդինգֆելդը Բայդենի ելույթը «հիասթափեցնող» է անվանել. «Նրա հիմնական նպատակն էր ապացուցել մարդկանց, որ նա էներգիա և տոկունություն ունի, և նա չկարողացավ դա անել»: Դեմոկրատական ​​կուսակցության համար աշխատող ստրատեգը NYT-ին ասել է, որ  Բայդենը կբախվի ընտրություններից դուրս գալու կոչերի հեղեղին: «Այն մարդը, ով եղել է բեմում, չի կարող հաղթել։ Թրամփի հաղթանակի վախը լռեցրել է Բայդենի քննադատներին, և այժմ կխթանի դուրս գալու կոչերը»,- նշել է նա:

Հանրապետականները երկար ժամանակ առաջ են քաշել այն տեսությունը, որ դեմոկրատները Բայդենին կփոխարինեն մեկ այլ թեկնածուով օգոստոսյան համագումարի ժամանակ: Բայց մինչ բանավեճը սրա համար լուրջ պատճառներ չկային։ Այժմ դեմոկրատները շարունակում են հրապարակայնորեն ասել, որ թեկնածուին փոխարինելն անհնար է։

Բանն այն է, որ անցած գարնանը փրայմերիզում Բայդենը ստացել էր ձայների 99%-ը։ Կուսակցության կանոնների համաձայն, դա նշանակում է, որ 3900 պատվիրակները, ովքեր կհավաքվեն օգոստոսին համագումարի համար, որն ի վերջո կորոշի դեմոկրատ թեկնածուին, պետք է աջակցեն նրան, թեև նրանք իրավաբանորեն կապված չեն: Այսինքն՝ առանց Բայդենի համաձայնության անհնար կլինի նրան փոխարինել մեկ այլ թեկնածուով։

Եթե ​​նախագահը որոշի չառաջադրվել, ապա նույն համագումարում պատվիրակների ձայների մեծամասնությամբ կընտրվի նոր թեկնածու։ 

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք նշանակվել են մայիսին ավիավթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, մեկնարկել են ուրբաթ առավոտյան։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է, ով քվեարկել է ընտրություններում, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։

Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, հանրապետության իշխանությունները, հետևելով սահմանադրությանը, հայտարարեցին նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին։ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ դրանք պետք է տեղի ունենան նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։ Այս պաշտոնը զբաղեցրել է փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։

Նախագահի աթոռի համար պայքարին մասնակցում են ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի ներկայիս նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար, Իրանի խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշկեան։

Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն հունիսի 29-ին՝ մինչև կեսօր։

Ֆոտո

Թրամփը 50% մաքսատուրք կսահմանի պղնձի ներմուծման վրա

Ռուսաստանից կես տարում 26.000 միգրանտ է արտաքսվել

Ագրեսիայի վերսկսման դեպքում Իրանի պատասխան գործողությունների աշխարհագրությունը և ռազմադաշտը կարող են փոխվել. ԻՀՊԿ

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Իսրայել՝ Գազայի շուրջ բանակցությունների համար

Պաղեստինի վերաբերյալ վերջնական փաստաթուղթն ընդունվել է 17 երկրների կողմից

ՀՀ-ն ողջունում է Ֆրանսիայի՝ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը․ ԱԳՆ

Լոնդոնի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են Այվազովսկու արձանը

Ուկրաինան շատ մոտ է Ռուսաստանի խորքը հարվածելու համար բալիստիկ հրթիռներ ստեղծելուն. Շմիգալ

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան միջուկային պատերազմի են պատրաստվում․ ԿԺԴՀ

Թուրքիայի ու Ադրբեջանի համար «միջանցքը» ամբողջ Սյունիքն է, ճանապարհը սողացող նվաճման առաջին քայլն է, ընդհանուր սահման են ուզում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)

Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ կամրջի տակ բախվել «Chevrolet»-ին

Կամչատկայում երկրորդ երկրաշարժն է տեղի է ունեցել

Մեծ Բրիտանիան հայտնել է օդանավակայաններում խոշոր խափանումների մասին

Իրանը փաստացի իր վերահսկողության տակ է վերցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». Sepah Pasdaran