Live24
Հունիսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

Օկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան։ Այս մասին Ստեփանակերտում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, գրում է APA-ն։

«Նրանց բոլոր իրավունքներն ապահովված են օրենսդրության և միջազգային կոնվենցիաներին համապատասխան։ Նրանք ապահովված են փաստաբաններով և թարգմանիչներով:

Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։

Ծանոթացման փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ալիևը։

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Տեղեկություններ են շրջանառվում, որ Արարատի մարզում գտնվող որոշ զորամասերի սպայակազմն արդեն զգուշացվել է մոտալուտ փոփոխությունների` «սահմանազատման-սահմանագծման» և շուտով տեղի ունենալիք փոփոխությունների մասին։

Դժվար չէ կռահել՝ ինչի մասին է խոսքը. Տիգրանաշեն գյուղի և ռազմավարական նշանակություն ունեցող հսկայածավալ հարակից տարածքների հանցավոր հանձնումը մտել է գործնական փուլ, որի հետևանքով բանակի կողմից պահվող դիրքերը նվիրվելու են թշնամուն, սպայակազմը կկրճատվի (բանակը կգլխատվի) իսկ հետ քաշված ճանապարհամերձ հատվածներում, որտեղ հավանաբար կրկին «ծառեր կտնկվեն», կկանգնեն ԱԱԾ-ի ստորաբաժանումները։

Շուտով Սրբազանի գլխավորությամբ Շարժման նվիրյալները ստիպված կլինեն հերթապահել Տիգրանաշենում, հետո կրկին ականատես կլինենք հանցավոր գործարքի դրսևորումներին․ հայկական զինանշանով ղզլբաշների ու ղարափափախների ջոկատների ներդրում Տիգրանաշեն, ծեծուջարդ թյուրքական մեթոդներով, հանրահավաքներ, ընդվզումներ, նիկոլաթուրքական քարոզչամեքենայի մոլեգնող «հիմնավորումներ», թե ինչու է անհրաժեշտ հայրենիքը վաճառելը։

Զուգահեռ կլինեն ձերբակալումներ՝ Տիգրանաշենի այգիներում խնձոր ուտելու դրդման մեղադրանքներով։ Կսկսվի թուրքական ազդեցության սրիկաների, դեմագոգների, բթացածների և ժողովրդի մոլորեցված մի մեծ հատվածի կողմից Սրբազանին ու Շարժման առանցքային դեմքերին նոր պիտակումներ ու որակումներ շռայլելու նոր փուլը։

Արդյունքում թշնամին կստանա հայորդիների արյամբ նվաճած մեր Հայրենիքի մի լավ կտոր, Իրան-Հայաստան մայրուղին, իսկ Վայոց ձորի և Սյունիքի կապը Երևանի հետ կախված կլինի տառացիորեն մի ադրբեջանցի սերժանտի թնդանոթի քմահաճույքից։
Հայ ժողովուրդն ու ՀՀ-ն կկանգնեն մի նոր արհավիրքի առաջ, իսկ Փաշինյանի խունտան կստանա ևս մի որոշ շրջան իշխանավարելու և թշնամու հետ նոր հանցավոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն:

Հ.Գ. Ահա թե ինչ էր նշանակում` ասֆալտապատել մայրուղին, բացի Տիգրանաշենի` տխրահռչակ ամերիկյան նավիգացիոն GPS համակարգով Ադրբեջան համարվող հատվածից։
Ամեն ինչ, այդ թվում Արցախի պատերազմն ու հանձնումը, հստակ պլանավորված էր դեռ 2019֊ին, իսկ միգուցե ավելի՞ շուտ...»։

Հունիսի 3-ին HayqNews.am-ը հարցում էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը: Սահմանազատման-սահմանագծման գործընթացի ֆոնին մեր այս հարցման նպատակն է եղել տեղեկացնելու հանրությանը (հետագայում անակնկալի չգալու համար), թե իշխանությունը ո՞ր տարածքներն է համարում Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածք և, որո՞նք են սահմանազատում-սահմանագծում անվան տակ անցնելու սահմանից այն կողմ՝ հարևան-թշնամի երկրին՝ Ադրբեջանին:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարությունը հղում է արել նախկինում արված պաշտոնական պարզաբանումներին և հայտարարություններին: Այսինքն՝ Ի՞նչ է ստացվում. ՊՆ-ն չգիտի՞ որն է Հայաստանի սուվերեն տարածքը, թե՞ վախենում է ներկայացնել՝ հետագայում «չսխալվելու» համար:

Ստորև ներկայացնում ենք մեր հարցումն ու ՊՆ-ի պատասխանը.

 

 

Օկուպացված Ստեփանակերտ քաղաքում ներկայումս աշխատանքներ են տարվում մարդկանց իրենց տները վերադարձնելու և տարածաշրջանը զարգացնելու ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկությունը հայտնել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ Արցախի օկուպացված մայրաքաղաքաղաքում «Շրջակա միջավայրի ամրապնդման գործում կթրթության և իրավապահ միջոցառումների դերը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ։ 

Նրա խոսքով, Ստեփանակերտում և հարակից շրջաններում բնակեցումը կշարունակվի մոտ ապագայում.

«Այս պահին Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ապրում է ավելի քան 3 հազար քաղաքացի, դրանք պետական ​​ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվող մարդիկ, ներկայում քաղաքում գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ, առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37 օբյեկտ։

Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել նոր օբյեկտներ»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ քպ ղեկավարը հայտարարում է, որ սխալ է գործել` 2018-ին անկեղծ չասելով հանրությանը, որ Արցախը պետք է հանձնի, սա կրկնակի ողբերգության մասին է խոսում:

Այն, ինչ արեց քպ-ն Արցախի ու ՀՀ մի շարք բնակավայրերի նկատմամբ, ցավոք, արդեն սարսափելի իրականություն է:

Բայց միաժամանակ հարց է առաջանում` ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, ՀՀ հերթական տարածքը հանձնելիս Փաշինյանը չի ասի` գիտե՞ք, ես մեղավոր եմ, որ օրինակ` 2023 կամ 24 թվականին ձեզ չէի ասել, որ մեզ միայն Երևանն էլ բավարար է` ինքնիշխան, լեգիտիմ պետություն ունենալու համար:

Իրավիճակի ողջ աղետը նաև սրանում է, որ ոչ մեկ չգիտի, թե ինչ է կուլիսներում պայմանավորվել քպ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում»:

Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում հարցում է անցկացնում՝ հետևյալ թեմայով․ «Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսի օրհնությամբ և «դաշնակցի» օգնությամբ քաղաքական հաջորդ փուլում ո՞ւմ դեմքով հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը.

Արման Թաթոյան

Լևոն Քոչարյան

Հայկ Մարության

Անդրանիկ Թևանյան

Արշակ Կարապետյան

Սամվել Շահրամանյան

Բագրատ Գալստանյան

Այլ»։

 
Աղբյուրը` Ալեն Սիմոնյան

Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Զոհերի թվում 17 իրավապահ կա։ Այս մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։

Ըստ վերջին տվյալների՝ տուժել է 44 մարդ, այդ թվում՝ 37 իրավապահ։

Հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են։

Սպանվել է նաև 5 ահաբեկիչ։

Ինչպես աելի վաղ հայտնել էինք, Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։

 

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզվում ա՝ անհաշտ ընդդիմադիր Սուրեն Պետրոսյանը, ով բացառում է նախկինների ներկայությունն ու դեմ է պարլամենտական ընդդիմության վերարտադրվելուն, տասը տարի առաջ ՀՀԿ երիտասարդական թևի գերակտիվ կադր էր։
Ինչն իր կենսագրությունից ակտիվ թաքցնում է (առնվազն Վիքիպեդիայի հոդվածում, որն ինքն է գրել տվել, քանի որ ուրիշ ոչ մեկին նա հետաքրքիր չէր)։
Հիմա Սուրեն, նախկինը ո՞վ ա։ Տասը տարի առաջ, որ ՀՀԿ շնորհիվ, և միգուցե հաշվին, Եվրոպաներով տարբեր սեմինարներին մասնակցում էիր, ամեն ինչ օկ էր։
Բա հիմա գևորգպապոյանի հայացքները հագել ես ու դեմ ես ՀՀԿ-ին ու «Պատիվ ունեմ»-ի վերարտադրմանը։
Բա սազե՞ց։
Այսօրվանից հետո ամենախիստ քննադատության եմ արժանացնելու յուրաքանչյուր ընդդիմադիր հոսանքին, որտեղ նա հայտվելու է։
Ավելին, ինձ համար հարցեր կառաջացնեն ընդդիմադիրները, ովքեր փորձելու են պաշտպանել այս պապոյան-մարուքյանի ասածները ու արածները։
Հ.Գ. Հոգնել եմ էս նախկինացավով տառապող նախկիններից։
Եվ վերջ»:

«Պարզվում է՝ 10 տարի առաջ Սուրեն Պետրոսյանը ՀՀԿ գերակտիվ կադր էր». Տիգրան Քոչարյան

Բաքվի Շուվելան բնակավայրում զինված հարձակում է տեղի ունեցել։ Սպանվել է 3 ոստիկան, 1 քաղաքացիական անձ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հարձակում գործած անձը՝ Ռովշան Ալլահվերդիևը, վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի ամենակարկառուն քարոզչական կայքերից մեկը, որն ուղղորդվում է հենց Ադրբեջանի ՊՆ-ի կողմից իր X-ի էջում տեղադրել է Փաշինյանի ու նրա տիկնոջ հետևյալ տեսանյութը և գրել․ «Եվ թող ողջ աշխարհը սպասի։

Այսպես կարելի է վերնագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութը։
Աշխարհը կարող է սպասել, բայց Ադրբեջանը դեռ երկար չի հանդուրժի իր դիրքերի ուղղությամբ գրեթե ամենօրյա գնդակոծությունն ու հայկական կողմի սադրանքները»։

Ինչ խոսք, սա ուղիղ սպառնալիք է՝ առանց ավելորդ երկակիության, բայց եկեք շարունակենք հեծանիվ քշել ու չորս սյուն տեղադրելով խոստանալ «խաղաղության դարաշրջանի» բացում»։

 
<a href="https://post.mamul.am/" target="_blank" rel="noopener noreferrer"

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան