Live24
Նոյեմբերի 03, 2025
Live24

Live24

Լուրեր

«Շատ ցավալի բան ասեմ ձեզ, ես այս թեմայով առաջիկայում էլի կխոսեմ: Ամենասարսափելի բաներից մեկը, որ մեր կյանքում տեղի է ունենում:

Ոստիկանական ամբողջ համակարգում աշխատող մեր տղաներն ուղղակիորեն կապված են վիվարոներին, հսկայական պարտքերի տակ են ընկած, հսկայական ծանր բեռ են ստանձնել: Դա ողջ ժողովրդի կյանքում է այդպես, որովհետև դաշտը կարգավորված չէ ոչ մի ձևով: Մենք հստակ պատկերացումներն ունենք, թե ինչպես պետք է այդ դաշտը կարգավորվի: Նույն վիճակն է նաև զինվորականության շրջանում: Մարդիկ, ինչպես ասում են, ուղղակի նստած են դրա վրա: Մարդկանց կյանքերն են փչանում:

Դրա համար էլ Ոստիկանության այդ տղաները կապված են ամբողջությամբ այդ համակարգից, գիտեն, որ եթե դուրս գան համակարգից, գուցե և ծանր պարտքերի պատճառով կյանքից էլ զրկվեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:

Սա ոչ միայն նորմալ տնտեսություն չի ստեղծում, այլև քայքայում է ողջ հասարակությունը, հավելեց նա: «Ես հավատում եմ, որ միտումնավոր են մարդկանց այսպիսի կախվածության մեջ դնում: Մեր առաջին անելիքներից մեկը պետք է լինի այս դաշտը կարգավորել, չափազանց մեծ վերահսկողության տակ պահել, եթե չասեմ` վերացնել»,- նշեց Սրբազանը:

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ասաց. «Վաղը ժամը 10:30 այստեղ ենք լինելու, չենք ասելու` ուր ենք գնալու, թող անակնկալ լինի:

Գնալու եմ հանդիպման` շատ կարևոր: Սա էլ թող մեր մեթոդաբանությունը դառնա:

Նախօրոք նշեցինք, որ գնում ենք Քննչական, տեսանք` ինչքան զորք էին բերել»:

Մենք պետք է գնանք Վարդենիս ու Սյունիք, որովհետև սահմանազատման այս անպետք գործընթացն այդ գծով է գնում։ 

Բացի այդ, մենք մեծ անակնկալ ունենք ուրբաթ օրը, մեր միջոցառումն այստեղ կանենք, հետո միասին տեղ պետք է գնանք։ 

Բագրատ Սրբազան

Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը Սուրբ Աննա եկեղեցու բակում է․ «Ես այստեղ եմ՝ որպես Հայաստանի և Արցախի բարեկամ»,- նշել է Պոտապկինը՝ իր ելույթում.

«Ես այստեղ եմ, որպես Հայաստանի և Արցախի բարեկամ։ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, իսկ արդարության իրավունք ունի ողջ հայ ժողովուրդը։ Ես հավատում եմ, որ այս երկու իրավունքները կիրացվեն։

Հույս ունեմ, որ արցախցիները կրկին կվերադառնան իրենց տներ ու երբ ես հաջորդ անգամ ժամանեմ Արցախ, կտեսնեմ այն կյանքը, որը նախկինում էր»,- ասել է Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավորը։

Այսօրվանից դիվանագետների խորհուրդը հանդիպումների շարք է սկսել օտարերկրյա ներկայացուցիչների հետ։

Վահագն Մելիքյան

Մանրամասները՝ տեսանյութում

«ԱՄՆ-ի դեսպանն էլ գնացել, Ոստիկանության բարեփոխումներն է ողջունում, էս ի՞նչ եք անում:

Իրենց երկրում ընդունելի՞ է դա:

Իրենց երկրում մի հոգի եթե վնասվի ոստիկանների կողմից, ամբողջ հասարակությունը դուրս է գալիս, խանութներ է ջարդում, մեքենաներ են վառում:

Մենք էլ նույնը անե՞նք:

Հասնո՞ւմ ա, որ անենք:

Իրենց երկրում, եթե քաղաքացին պաշտպանված է ոստիկանական բռնություններից, մեր երկրին գումար են տալիս, որ նման կերպ վարվե՞ն:

Թող իմանան` մենք իրենց հսկում ենք, սա թող նրանց ի գիտություն լինի»,- երեկոյան հավաք-քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Բագրատ Սրբազանը աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է. նա ամփոփում է օրը: Հիշեցնենք, որ այսօր  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։

Բագրատ Սրբազանը և իր համակիրները Քննչական կոմիտեից պահանջում էին վարույթ սկսել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ծեծել էին Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին։

Այնուհետև Սրբազանը և իր համակիրները ավարտել էին իրենց անելիքները Քննչական կոմիտեի դիմաց, քանի որ ԱԳՆ դիմացից մայիսի 31-ին բոլոր ձերբակալվածները ժամը 15:00-17:00 ժամանակահատվածում ազատ էին արձակվելու:

Շարժման միակ տարբերակը մնում է զինված հեղաշրջումը․

Հովիկ Աղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տագնապը մոտենում է Տիգրանաշենին.

Ադրբեջանական տանկերի կրակոցներն ու հայկական մեղուների բզզոցը․

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչպիսի տեսք է ունենալու 2025 թվականի Mercedes Benz S-Class-ը;

Աղբյուրը դեռևս այլ մանրամասներ չի հաղորդում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ֆոտո

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար

Փաշինյանն առաջադրվել է առաջիկա ընտրություններին

Հայ-թուրքական սահմանի բացման հարցը դեռ չի քննարկվում․ Անկարայի աղբյուր

2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով․ ՆԳ նախարար