Պետք է լսելի դարձնենք զինվորների և նրանց ընտանիքներին ձայնը

Զարուհի Բաթոյանի շնորհավորանքը

Հունվարի 28-ի կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր Facebook-յան էջում տեղադրել է շնորհավորական խոսք:

«Այսօր նշում ենք Հայկական բանակի օրը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման տարեդարձը:

Մենք չպետք է բավարարվենք միայն երախտագիտությամբ և մեր անկեղծ հիացմունքով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջիկայում հանդես կգա նախկին զինծառայողների վերասոցիալականացմանը և աշխատանքային հնարավորությունների ստեղծմանն ուղղված ծրագրի առաջարկով:

Բազմաթիվ հարցերին անդրադառնալու համար մենք պետք է ապահովենք գերատեսչությունների միջև համագործակցությունը:

Պետք է լսելի դարձնենք զինվորների և նրանց ընտանիքներին ձայնը` պետական ծրագրերն ու ծառայություններն ավելի թիրախային և արդյունավետ դարձնելու համար։

Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար »