Թրամփը նույնպես դիմում է ֆոտոշոփի

ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հրապարակում է լուսանկարներ, որոնցում նրա որովայնն ու կնճիռները չեն երևում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Instagram-ի և Facebook-ի իր էջերում հրապարակում է մշակված լուսանկարներ, որոնցում նա շատ ավելի լավ ֆիզիկական վիճակում է, քան իրականում: Այս մասին գրում է BBC News-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված օրիգինալ լուսանկարներն էականորեն տարբերվում են Թրամփի՝ սոցցանցերում հրապարակած նկարներից: Այստեղ բացակայում են նախագահի մեծ որովայնն ու կնճիռները, երկարացվում ձեռքի մատներն ու ուղղվում սանրվածքը, ինչպես նաև հարթեցվում են նրա մաշկի գույնն ու կոստյումի ծալքերը:
Նշվում է, որ ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ անձամբ Թրամփը որևէ կերպ չեն մեկնաբանել BBC News-ի այս անդրադարձը: