ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն «Նոր Հայաստանում»

Իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց. Ստեփան Դանիելյան

Իշխանության մոլուցքը մեզ հասցրել է այս օրին եւ քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը: Իշխանափոխությունից հետո Նիկոլին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ (շատ կոնկրետ օրակարգով), որից հետո նոր ընտրություններ անցկացվեր: Սա կապահովեր հանրային համերաշխությունը, անգամ սեւերի, սպիտակների, կապույտների եւ մնացած գույների միջեւ: Դա իշխանափոխությունը կվերածեր արժեքների հեղափոխությանը:

Սակայն իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին եւ քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:

Մեր խնդիրն է ձեւավորել համազգային միասնության օրակարգ, բնականաբար խորհրդարանից դուրս:

ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն «Նոր Հայաստանում», բայց նրանց քանակը քիչ է եւ որակ չի կազմում:

Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը եւ այն հասցնել իր ավարտին»,-գրել է նա: