«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ներողություն է խնդրել «Բրայթոն»-ի հետ խաղում ջրով շիշը մրցակցի երկրպագուի ուղղությամբ նետելու համար (1:1):
Հանդիպման ընթացքում Էմերին ոտքով խփել է շշին, որն էլ ընթացել է «Բրայթոնի» երկրպագուներից մեկի ուղղությամբ և դիպչել նրան:
Իսպանացին անմիջապես մոտեցել է տրիբունայում գտնվող երկրպագուին, ներողություն խնդրել և սեղմել նրա ձեռքը.
«Ես ներողություն խնդրեցի, քանի որ խաղի վերջին րոպեներին տեղի ունեցած դրվագներից մեկից զայրացած` շիշը նետեցի: Հարվածն ուժեղ չէր, բայց այն դիպչեց երկրպագուներից մեկին: Անմիջապես ներողություն խնդրեցի բոլորից»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
0Comments