Մադրիդի «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը սոցցանցերում 600 մլն հետևորդ է հավաքել

Մանրամասները՝ տեսանյութում
Մադրիդի Ռեալ

Մադրիդի «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը սոցցանցերում 600 մլն հետևորդ է հավաքել:

Այս մասին հաղորդում է  ակումբի մամուլի ծառայությանը։

Իսպանական գրանդի ներկայացուցիչը հայտնել է, որ ակումբը հաշիվներ ունի 37 տարբեր հարթակում՝ կապված ֆուտբոլի, բասկետբոլի, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի հետ:

Նշենք, որ Մադրիդի «Ռեալն» այս պահին 24 միավորով Լա լիգայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: