Մադրիդի «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը սոցցանցերում 600 մլն հետևորդ է հավաքել:
Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությանը։
Իսպանական գրանդի ներկայացուցիչը հայտնել է, որ ակումբը հաշիվներ ունի 37 տարբեր հարթակում՝ կապված ֆուտբոլի, բասկետբոլի, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի հետ:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալն» այս պահին 24 միավորով Լա լիգայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
0Comments