Կնկարահանվի «Ակվամեն»-ի սփին օֆֆը

Ըստ նախնական սյուժեի՝ ստորջրյա աշխարհի վտանգավոր արարածները հարձակվում են «Ակվամեն»-ի գլխավոր հերոսի ու նրա սիրեցյալի՝ Մերայի վրա

Հոլիվուդյան Warner Bros. կինոստուդիան, տեսնելով «Ակվամեն» ֆիլմի հաջողությունը, որոշել է նկարահանել դրա սփին օֆֆ տարբերակը: Այս մասին հայտնում է hollywoodreporter.com կայքը:

Կինոստուդիան վարձել է սցենարիստներ Նոա Գարդներին և Այդան Ֆիցջերալդին, որոնք պետք է սփին օֆֆի սցենարը գրեն:

Ըստ նախնական սյուժեի՝ ստորջրյա աշխարհի վտանգավոր արարածները հարձակվում են «Ակվամեն»-ի գլխավոր հերոսի ու նրա սիրեցյալի՝ Մերայի վրա:

Նախագիծը ստացել է The Trench անվանումը: