Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիև

Մանրամասներ
ա

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել Է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այդ մասին հայտնել Է Puls 24 հեռուստաալիքը:

Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված Է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: